Ընդունվել է օրենքի նախագիծ. Ռուսաստանը սահմանափակում է համացանցը |armtimes.com|
09:13 - 17 ապրիլի, 2019

Ընդունվել է օրենքի նախագիծ. Ռուսաստանը սահմանափակում է համացանցը |armtimes.com|

ՌԴ Պետդուման երեքշաբթի ընդունել է ռուսաստանյան համացանցի «մեկուսացման» մասին օրինագիծ, որն անցել է երրորդ ընթերցմամբ: Ապրիլի 22-ին այն պետք է հաստատվի Դաշնային խորհրդի կողմից: Փաստաթուղթն ուժի մեջ կմտնի նոյեմբերի 1-ին:
ԻՆչպես հայտնում է Ամերկայի ձայնը, երեքշաբթի օրը Ռուսաստանի Պետդումայի կողմից երրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունվեց «Համացանցի անվտանգ եւ կայուն գործունեության ապահովման մասին» օրենքի նախագիծը: Փաստաթղթին կողմ են քվեարկել 307 պատգամավորներ, դեմ `68:

Օրինագծի հեղինակները պնդում են, որ այն անհրաժեշտ է այսպես կոչված «արտաքին սպառնալիքներից» պաշտպանվելու համար, օրինակ, եթե Ռուսաստանը հանկարծ որոշեն անջատել համաշխարհային ցանցից:

Այս դեպքում Ռոսկոմնադզորը կսկսի կառավարել համացանցային հոսքը հատուկ արգելափակող համակարգերի միջոցով`փաստորեն սահմանափակելով այն ներսում: Այնուամենայնիվ, դեռ պարզ չէ, թե ինչպես է գերատեսչությունը պատրաստվում անել դա: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել