Ընտրական իրավունքների և ազատությունների դեմ ուղղված հանցագործությունների քրեաիրավական խնդիրները․ ուսումնասիրություն |hcav.am|
13:59 - 01 հուլիսի, 2019

Ընտրական իրավունքների և ազատությունների դեմ ուղղված հանցագործությունների քրեաիրավական խնդիրները․ ուսումնասիրություն |hcav.am|

hcav.am։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացնում է «Ընտրական իրավունքների և ազատությունների դեմ ուղղված հանցագործությունների քրեաիրավական խնդիրները» ուսումնասիրությունը։

Ուսումնասիրության հիմնական խնդիրն է իրավական հիմնավորվածությամբ համապատասխան պետական մարմիններին ներկայացնել օրենսդրական առաջարկ, որ ընտրական իրավունքների և ազատությունների դեմ ուղղված հանցագործությունները որակվեն որպես սահմանադրական կարգի հիմունքների, ժողովրդավարության և պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործություններ, վերանայվեն ընտրական հանցագործությունների համար սահմանված պատժաչափերը և հանցակազմի տարրերը։

Ուսումնասիրության մեջ ներկայացված են նաև առաջարկներ՝ այդ համատեքստում գործող քրեական օրենսգրքի առանձին դրույթների վերաբերյալ։

Ուսումնասիրությունն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել