factor.am: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՊՎԾ լիազորությունները ժամանակավորապես կասեցված պետ Դավիթ Սանասարյանի գործով հետազոտվում են գործում առկա ապացույցները: Ըստ հետազոտված փաստաթղթերի հեմոդիալիզի սարքերի մրցույթում հաղթող ճանաչված «Զորաշեն ՍՊԸ»-ն ներկայացրել է կեղծ սերտիֆիկատներ:

Բացի այդ, ըստ նյութերի, գործով ամբաստանյալներից Սամվել Ադյանը «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ին առաջարկել է ընդլայնել մրցույթի չափորոշիչների պայմանները, որպեսզի հետագայում «Զորաշենը» հնարավորություն ունենա մրցույթին կրկին մասնակցել: