Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ  Հակոբ Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Թափառող կենդանիների վնասազերծում ՀՈԱԿ-ի աշխատանքներին։

Մեկ տարի առաջ քաղաքապետ Մարությանը հռչակեց թափառող կենդանիների հետ համակեցության հիմնական բանաձեւը՝ թափառող կենդանիները չպետք է ոչնչացվեն, միեւնույն ժամանակ, նրանք չպետք է վտանգավոր լինեն մարդկանց համար։
Այսօր արդեն, Թափառող կենդանիների վնասազերծում ՀՈԱԿ-ի հաշվին 2700 ստերջացված, պատվաստված ու համարակալված կենդանի կա, ըստ որոշ հաշվարկների՝ քաղաքի թափառող կենդանիների շուրջ 70%-ը։