Թբիլիսիում մեկնարկել է «Եվրանեսթ» ԽՎ-ի 8-րդ նստաշրջանը |aliq.ge|
05:16 - 09 դեկտեմբերի, 2019

Թբիլիսիում մեկնարկել է «Եվրանեսթ» ԽՎ-ի 8-րդ նստաշրջանը |aliq.ge|

aliq.ge։ Թբիլիսիում դեկտեմբերի 8-ին մեկնարկեց «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի 8-րդ նստաշրջանը: 

Ծրագրված է մի քանի աշխատանքային խմբերի հանդիպում: Խորհրդարանական վեհաժողովի աշխատանքին մասնակցում են եվրախորհրդարանի և արևելյան գործընկերության երկրների խորհրդարանների ներկայացուցիչները:

Քննարկումներ կանցկացվեն էներգաանվտանգության, արևելյան գործընկերության ապագայի հետ կապված հայացքների և աշխարհաքաղաքական մարտահրավերների, ինչպես նաև ԵՄ և արևելյան գործընկերության երկրների միջև համագործակցության տարբեր ակտուալ հարցերի հետ կապված:

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու համար Թբիլիսիում են Եվրանեսթ ԽՎ-ում Հայաստանի ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանը, պատվիրակության անդամներ, ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հերիքնազ Տիգրանյանը, ԱԺ պատգամավորներ Սարգիս Խանդանյանը, Կորյուն Մկրտչյանը, Նարեկ Մկրտչյանը, Միքայել Զոլյանը, Նորա Առուստամյանը, Տարոն Սիմոնյանը:

Նստաշրջանը կտևի դեկտեմբերի 8-10-ն ընկած ժամանակահատվածում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել