Թեհրանը հերքել Է Ռոհանիի հրաժարականի վերաբերյալ լուրերը |armenpress.am|
15:28 - 13 փետրվարի, 2020

Թեհրանը հերքել Է Ռոհանիի հրաժարականի վերաբերյալ լուրերը |armenpress.am|

armenpress.am: Իրանի կառավարությունը հերքել Է Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի հրաժարականի վերաբերյալ երկրում պտտվող լուրերը: «Ռոհանին մեր երկրի հետ կմնա մինչեւ իր նախագահական ժամկետի ավարտը»,-լրագրողներին հայտարարել Է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ եւ Ռոհանիի օգնական Ալի Ռաբիին: Նա ընդգծել Է, որ «վաղօրոք» հերքում Է ցանկացած նմանօրինակ հաղորդում, որը կարող Է հայտնվել ապագայում:

2019 թվականի դեկտեմբերին Tasnim News-ը հայտնել Էր, որ Ռաբիին հերքել Է լուրերն այն մասին, թե Ռոհանին դիտարկում Է նախագահի պաշտոնը թողնելու հնարավորությունը: Al-Monitor ինտերնետ-թերթը փետրվարի 13-ին գրում Է, որ Ռոհանիի հրաժարականի վերաբերյալ լուրերն Իրանում սկսել են շրջանառել այս շաբաթ:

Նախագահին աջակցող հրատարակությունները պնդում են, որ այդ հաղորդումների ետեւում կանգնած Է խորհրդարանի նախկին պահպանողական պատգամավոր, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին մոտ կանգնած Ալիռըզա Զաքանին: Հրատարակության տվյալներով՝ Զաքանին պահպանողական քաղաքական գործիչների հետ անցած շաբաթ կայացած հանդիպմանն ասել Է, որ եթե կառավարությանը չհաջողվի բանակցություններ սկսել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ, Իրանի նախագահը հրաժարական կտա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել