Թեհրանի իշխանությունները հայտնել են նահանգում կորոնավիրուսով վարակվելու տեմպերի կրճատման մասին
13:46 - 22 մարտի, 2020

Թեհրանի իշխանությունները հայտնել են նահանգում կորոնավիրուսով վարակվելու տեմպերի կրճատման մասին

Իրանում Թեհրանի նահանգապետ Անուշիրվան Մոխսենին հայտարարել է նոր տիպի կորոնավիրուսով վարակվելու նոր դեպքերի աճի տեմպերի կրճատման մասին, հաղորդում է Tasnim-ը:

Նահանգապետի խոսքով, եթե մարտի 19-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու աճը կազմել է 7 տոկոս, ապա մարտի 20-ին այդ թիվը կրճատվել է՝ հասնելով 4,9 տոկոսի:

Շաբաթ Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել է կորոնավիրուսից բուժված 7 635 դեպքի մասին: Ընդ որում՝ բարդությունների հետեւանքով մահերի թիվը հասել է 1 556-ի: Ընդհանուր առմամբ երկրում կորոնավիրուսով վարակվել է 20 610 մարդ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել