Թեհրանի հայ համայնքում կորոնավիրուսից շուրջ 13 մահվան դեպք կա, իրանահայ համայնքն ինքնամեկուսացվել է. Ռոբերտ Բեգլարյան
 |tert.am|
21:31 - 10 ապրիլի, 2020

Թեհրանի հայ համայնքում կորոնավիրուսից շուրջ 13 մահվան դեպք կա, իրանահայ համայնքն ինքնամեկուսացվել է. Ռոբերտ Բեգլարյան |tert.am|

tert.am: Թեհրանի հայ համայնքում այս ընթացքում շուրջ 11-13 մահ է գրացվել, նրանցից ոմանց դեպքում հաստատվել է, որ կորոնավիրուսից են մահացել, ոմանց դեպքում` ոչ, Նոր Ջուղայի համայնքում` մահացածներ չկան: Այս մասին ասաց Իրանի խորհրդարանի նորընտիր պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը՝ անդրադառնալով նոր կորոնավիրուսի տարածման արդյունքում Իրանի հայ համայնքում ստեղծված իրավիճակին։

«Նոր Ջուղայում եղել են վարակվածներ, որոնք բուժվել են: Մեկ մահվան դեպք է գրանցվել, բայց հաստատված չէ` կորոնավիրուսի՞ց, թե՞ այլ հիվանդությունից է մահացել»,- ասաց նա:

Ռոբերտ Բեգլարյանի խոսքով` Թեհրանում, բժիշկների ներկայացմամբ, շուրջ 200 վարակակիրներ են եղել, որոնք փորձել են թաքցնել իրենց հիվանդությունը:  «Բայց  խիստ ծանր վիճակում գտնվող հիվանդների մասին տեղեկատվություն չկա: Համայնքում մեծամասամբ ժողովուրդը համակերպվել է իրավիճակի հետ, ինքնամեկուսացվել է` խուսափելով  շփումներից: Տոնական օրեր են եղել, բայց առաջնորդարանի սրբազանի, այստեղ եղած ազգային գործիչների հորդորներին ընդառաջ գնալով, խոսքը լսելով, հարգելով` ժողովուրդը զգուշություն է դրսևորել»,- ասաց նա:

Ռոբերտ Բեգրալյանի խոսքով` 1-2 հայկական թաղամասերում, որտեղի մեծահասակաների մոտ ավանդույթ է եղել փոքր խմբերով հավաքվելու, խնդիրներ եղել են: «Այդ խավը շարունակում է փոքրիշատե իր նախկին ապրելակերպը վարել»,- ասաց նա:

Իրանահայ պատգամավորի ներկայացմամբ` արդեն մի քանի օր է, որ իրանական Նոր տարու` Նովրուզի արձակուրդները վերջացել են, և հիմա մտահոգություն կա այն խավի վերադարձի հետ կապված, որը չէր լսել երկիրը չլքելու մասին իշխանությունների հորդորը․ «Նրանց վերադարձը և հոսքը դեպի իրանական տարբեր քաղաքներ կարող է համավարակի նոր ալիքի բռնկման շարժառիթ դառնալ»,- ասաց նա:

Ավելին՝ Tert.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել