tert.am:  Թեհրանում հարյուրավոր ուսանողներ բողոքի ցույցի են դուրս եկել՝ ընդդեմ գործող իշխանությունների:

Ցուցարարները պահանջում են Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլլա Ալի Խամենեիի հրաժարականը: Իրանցիները նման պահանջ են առաջ քաշել, երբ երկրի իշխանությունները խոստովանել են, որ իրանցի զինվորականներն են սխալմամբ խոցել ուկրաինական ինքնաթիռը:

Իրավապահները հատուկ նշանակության ջոկատ են ուղարկել ցուցարարների հավաքատեղի՝ ցուցարարներին ցրելու համար:

Հիշեցնենք, որ Ուկրաինական ավիաուղիներին պատկանող Boeing 737-800-ը կործանվել է չորեքշաբթի Թեհրանում օդ բարձրանալուց կարճ ժամանակ անց, ինչի հետևանքով զոհվել են օդանավում գտնվող 176 մարդիկ: Այսօր ավելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռոհանին խոստովանել է, որ օդանավը սխալմամբ խոցվել է իրանական ՀՕՊ համակարգից արձակված հրթիռից: