Թեղուտի հանքավայրում նորից սկսել են աշխատանքները, մարդիկ կունենան աշխատատեղեր. Վարչապետ |aysor.am|
09:05 - 20 հունիսի, 2019

Թեղուտի հանքավայրում նորից սկսել են աշխատանքները, մարդիկ կունենան աշխատատեղեր. Վարչապետ |aysor.am|

aysor.am։ Այսօր Ազգային ժողովում 2018-ի բյուջեի կատարողական քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ շուտով Թեղուտի հանքավայրը սկսում է շահագործումը։

«Ուրախ եմ հայտնել, որ Թեղուտում նորից սկսել են աշխատանքները, այնտեղ մի քանի հարյուր մարդ նորից ընդունվել է աշխատանքի, ինչպես խոստացել էինք և հույս ունեմ, որ այնտեղ ամեն ինչ լավ կլինի», - հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նկատենք, որ Թեղուտի հանքավայրը, որին բաժին է ընկնում արտահանման ծավալում մեծ մասը, փակվել էր հունվարին։

Անդրադառնալով կապիտալ ծախսերին՝ Փաշինյանն ասաց. «Հայաստանում չկան այնպիսի ընկերություններ, որոնք կարողանան իրականացնել, իրոք, մասշտաբային կապիտալ ծախսեր, այս խնդիրը մենք պետք է ընդունենք։ Առաջիկայում հույս ունենանք այդ ընկերությունները կհայտնվեն։ Եթե չհայտնվեն կառավարությունը պետք է մտածի՝ գուցե այլ մոդլով պետք է իրականացվեն կապիտալ ծախսերը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել