Թյուրիմացություն էր, վերացել է. «Պոբեդան» անխոչընդոտ կշարունակի թռիչքներ իրականացնել «Շիրակ» օդանավակայանից |aysor.am|
10:28 - 06 օգոստոսի, 2019

Թյուրիմացություն էր, վերացել է. «Պոբեդան» անխոչընդոտ կշարունակի թռիչքներ իրականացնել «Շիրակ» օդանավակայանից |aysor.am|

aysor.am։ Իրավիճակը նորմալ է, թյուրիմացություն էր եղել, որը վերացել է, ասաց «Պոբեդա» ընկերության ներկայացուցիչ Վարդան Ալեքսանյանը՝ մեկնաբանելով տարածված տեղեկությունները։

Նշենք, որ ռուսական լրատվամիջոցները տեղեկություններ էին տարածել, թե «Պոբեդա» լոուքոսթերը ձմեռային սեզոնից դադարեցնում է Գյումրի (Հայաստան) չվերթները: Աղբյուրը լրատվամիջոցներին հայտնել էր, որ չվերթների դադարեցման վերաբերյալ որոշման պատճառը կապված է Գյումրիի օդանավակայանում վառելիքի պարբերական թերլիցքավորման հետ:

Հարցին՝ ինչի՞ հետ էին կապված առաջացած թյուրիմացություններն, Ալեքսանյանը պատասխանեց, որ աշխատանքային գործընթաց է և այժմ կարևորը խնդրի լուծման դրական ընթացքն է։

«Ճիշտն ասած՝ թերլիցքավորման հետ կապված մանրամասներին տեղյակ չեմ, դրանք լրիվ ուրիշ ծառայություններ են, բայց ես ձեզ ասեմ, որ թյուրիմացությունը հարթվել է, և կողմերը նորմալ հարաբերություններով կշարունակեն աշխատանքը կատարել», - ասաց Ալեքսանյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել