Թող փաստեր ներկայացնեն, այլապես կլինի հերյուրանք. Պապիկյանը՝ «Լուսավոր Հայաստանին» |24news.am|
09:34 - 01 մարտի, 2020

Թող փաստեր ներկայացնեն, այլապես կլինի հերյուրանք. Պապիկյանը՝ «Լուսավոր Հայաստանին» |24news.am|

24news.am: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, «Այո»-ի շտաբի պետ Սուրեն Պապիկյանն ասել է, թե հայտարարություններն այն մասին, որ իշխանությունը հրահանգել է գյուղապետերին սահմանադրական հանրաքվեի ժամանակ ապահովել «Այո»-ի հաղթանակը, փաստազուրկ են։

«Թող փաստեր ներկայացնեն, հակառակ դեպքում այդ հայտարարությունները կորակվեն իբրև հերյուրանք», - ասել է նա։

Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը հայտարարել էր, թե կուսակցությունը  ահազանգեր է ստանում մարզերից, որ իշխանությունը վարչական ռեսուրս է օգտագործում, մասնավորապես՝ մարզպետները պարտադրում են գյուղապետերին ամեն ինչ անել, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեում «Այո»-ն հաղթի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել