Թուրքիայի ԶՈՒ-ն 4 քուրդ զինյալի է սպանել Սիրիայի հյուսիս-արևելքում |ermenihaber.am|
12:11 - 04 ապրիլի, 2020

Թուրքիայի ԶՈՒ-ն 4 քուրդ զինյալի է սպանել Սիրիայի հյուսիս-արևելքում |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի զինուժը Սիրիայի հյուսիս-արևելքում, որտեղ իրականացրել է «Խաղաղության ակունք» ռազմական օպերացիան, 4 քուրդ զինյալի է սպանել։

Այս մասին հաղորդագրություն է տարածել Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։

Թուրքիայի ՊՆ-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ թուրքական զինվորական ստորաբաժանումները սպանել են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (PKK-ՔԲԿ) զինյալներին, որոնք փորձել են մուտք գործել Սիրիայի հյուսիս-արևելք։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել