news.am:  Շաբաթ Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության հետ ռազմական ոլորտում համագործակցության մասին հուշագիրը: Այդ մասին վկայում են քվեարկության արդյունքները:

395 քվեարկած պատգամավորներից 268-ը կողմ է քվեարկել այդ համաձայնագրին: Ուժի մեջ մտնելու համար հուշագիրը պետք է ստորագրվի Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի կողմից:


Նոյեմբերի 28-ին Ստամբուլում Թուրքիայի եւ Տրիպոլիի կառավարության միջեւ ստորագրվել էր փոխըմբռնման հուշագիր, որի առաջին դրույթը վերաբերում է ռազմական համագործակցության ստեղծմանը, իսկ երկրորդը՝ երկրների միջեւ ծովային գոտիների սահմանազատմանը, ինչը, մասնավորապես, ենթադրում է հետախուզության եւ Լիբիայի բացառիկ տնտեսական գոտում Թուրքիայի կողմից օգտակար հանածոների հայթայթման հնարավորություն: Երկրի ներկայացուցիչների պալատը (ընտրված խորհրդարանը) անվանել է այդ պայմանավորվածությունը ոչ լեգիտիմ՝ կոչ անելով ՄԱԿ-ին զրկել Տրիպոլիի կառավարությունը միջազգային մանդատից եւ դիմելով Արաբական պետությունների լիգային անդամ երկրների կոլեկտիվ պաշտպանության մասին պայմանագրի դրույթները կիրառելու մասին պահանջով՝ ի պատասխան ներխուժման սպառնալիքի:

Ներկայումս Լիբիայում գործում է իշխանության կատարման երկու մարմին՝ Տրիպոլիում միջազգային հանրության կողմից ճանաչված Սարաջի Ազգային համաձայնության կառավարությունը եւ Աբդալա Աբդուրահման աթ Թանիի ժամանակավոր կառավարությունը, որին սատարում է Խալիֆ Խաֆթարի Լիբիական ազգային բանակը: Թարբուքում գլխավորում է միջազգայնորեն ճանաչված խորհրդարանը: Ապրիլի 4-ին Խաֆթարը հայտարարել էր մայրաքաղաքում ռազմական գործողություներ սկսելու մասին այդտեղ առկա ահաբեկչական խմբավորումներին ոչնչացնելու նպատակով: Իր հերթին Սարաջը հրաման էր արձակել հակահարված տալու պատրասակամության մասին իր ենթակայության տակ գտնվող ռազմականացված խմբավորումներին: Դեկտեմբերի 12-ին Խաֆթարը հայտարարել էր Տրիպոլիի վրա որոշիչ հարձակման մասին: