Թուրքիայում դատում են Հրանտ Դինքի որդուն. նրան սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում |shantnews.am|
17:30 - 20 հունիսի, 2019

Թուրքիայում դատում են Հրանտ Դինքի որդուն. նրան սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում |shantnews.am|

shantnews.am: Հրանտ Դինքի որդու` Արատ Դինքի նկատմամբ Թուրքիայում մեղադրանք է առաջադրվել: Արատին մեղադրում են այն բանի համար, որ նա ստորագրել է «Խաղաղության դեկլարացիա» փաստաթղթի տակ, որը հրապարակել են Թուրքիայի իշխանությունների կողմից հետապնդվող ինտելեկտուալները: Այս մասին հայտնել է Ermenihaber հրատարակչությունը:

Ըստ մեղադրանքի՝ դեկլարացիայի հեղինակը Քրդական Աշխատավորական կուսակցությունն է, որը Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն: Արատ Դինքին սպառնում է 1-5 տարվա ազատազրկում:

Դատական առաջին նիստում պաշտպանները պահանջել են արդարացնող վճիռ կայացնել, նաև դատարանին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել՝ նշելով, որ դատավորները կողմնակալ են:

Դատարանը մերժել է միջնորդությունները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել