ermenihaber.am:  Թուրքական համագործակցության և կոորդինացիայի գործակալության ղեկավարությունը (TİKA), Գյուղատնտեսության և անտառատնտեսության նախարարությունը Վրաստանի Շրջակա միջավայրի պահպանման և գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ ծրագիր է իրականացնում։

Ծրագրի շրջանակներում Թուրքիան գյուղատնտեսության ասպարեզում իր փորձը մտադիր է կիսել Վրաստանի հետ։

Այդ նպատակով 25 վրացի մասնագետներ Թուրքիայի Անկարա, Ստամբուլ և Բուրսա քաղաքներում վերապատրաստման դասընթացների են մասնակցելու։



Դեռևս 2019 թվականի հոկտեմբեր ամսին Թուրքիայի և Վրաստանի միջև ստորագրվել էր գյուղատնտեսության բնագավառում համագործակցության վերաբերյալ հուշագիր, որով նախատեսվում է զարգացնել Վրաստանում գյուղատնտեսության ոլորտը նաև Թուրքիայից ձեռք բերված փորձի միջոցով։