Թուրքիան եւ Ադրբեջանը փակում են միմյանց միջեւ տրանսպորտային հաղորդակցությունը |news.am|
19:33 - 14 մարտի, 2020

Թուրքիան եւ Ադրբեջանը փակում են միմյանց միջեւ տրանսպորտային հաղորդակցությունը |news.am|

news.am: Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ Իլհամ Ալիեւը շաբաթ օրը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում պայմանավորվել են երկրների միջեւ տրանսպորտային հաղորդակցությունը դադարեցնելու անհրաժեշտության մասին՝ կապված նոր տեսակի կորոնավիրուսի տարածման հետ։ Այս մասին լրագրողներին հայտնել են թուրք առաջնորդի աշխատակազմում, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Բանակցությունների ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային հարցեր։ Նաեւ որոշվել է ավիա եւ վերգետնյա հաղորդակցության ժամանակավոր դադարեցման մասին, բացառությամբ բեռնափոխադրումների՝ այն միջոցառումների շրջանակներում, որոնք ձեռնարկվում են կորոնավիրուսի դեմ»,- ասվում է հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել