armenpress.am: Թուրքիան հանդես Է գալիս Վրաստանին Հյուսիսատլանտյան դաշինքի կազմում ընդունելու օգտին: Այս հայտարարությամբ հունվարի 23-ին հանդես Է եկել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն՝ Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի (ՀՏՀ) շրջանակում ելույթ ունենալով «ՆԱՏՕ-ի ապագան» դիսկուսիոն նստաշրջանում,:

«Ես չեմ հասկանում՝ ինչու մենք Վրաստանին չհրավիրեցենք (ՆԱՏՕ) կամ Վրաստանի համար չգործարկեցինք ՆԱՏՕ-ին անդամակցելու գործողությունների պլանը,-ընդգծել Է նա:-Վրաստանը մեր կարիքն ունի, եւ մեզ հարկավոր Է նման դաշնակից: Այդ կապակցությամբ Թուրքիան գտնում Է, որ (դաշինքը) պետք Է ընդլայնվի, Իսկ Վրաստանը պետք Է դառնա ՆԱՏՕ-ի անդամ պետություն»:

Ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, Չավուշօղլուն ավելի վաղ Bild թերթին տված հարցազրույցում հայտարարել Է, որ Թուրքիան լիովին պաշտպանում Է Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին այն դեպքում, երբ Գերմանիան եւ Ֆրանսիան շրջանցում են այդ թեման Ռուսաստանի հետ հարաբերությունները չսրելու համար: «Թուրքիան միշտ Էլ պաշտպանել Է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցելու թեման այն դեպքում, երբ Գերմանիան ու Ֆրանսիան չեն գնում այդ քայլին՝ զգուշանալով Ռուսաստանի դժգոհությունից»,-ասել Է Թուրքիայի ԱԳ նախարարը: