Թուրքիան յուրացրել է Իսպանիայի համար արտադրված շնչառական սարքերը և հրաժարվում է այն մատակարարել. El Mundo
 |tert.am|
10:46 - 05 ապրիլի, 2020

Թուրքիան յուրացրել է Իսպանիայի համար արտադրված շնչառական սարքերը և հրաժարվում է այն մատակարարել. El Mundo |tert.am|

tert.am: Թուրքիան բռնագրավել է Իսպանիայում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող կորոնավիրուսով հիվանդների համար գնված հարյուրավոր շնչառական սարքերը, որոնց գումարը վճարել են մի շարք իսպանական համայնքներ:

Ինչպես տեղեկացնում է El Mundo-ն, այս մասին հայտարարել է թագավորության արտաքին գործերի նախարար Արանչա Գոնսալես Լայան ուրբաթ երեկոյան կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Նրա խոսքով՝ Թուրքիայի կառավարությունը որոշել է սարքերը «պահել սեփական հիվանդների համար»:

Իսպանացի նախարարը պարզաբանել է, որ թուրքական կառավարությունն օրեր առաջ սանիտարական նշանակության ապրանքների արտահանման արգելքներ է սահմանել՝ «իրենց իսկ առողջապահության համակարգը անհրաժեշտ սարքավորումներով ապահովելու համար»:

Խնդիրն այն է, որ վերոնշյալ սարքավորումներն արտադրվել են Թուրքիայի տարածքում՝ իսպանական ընկերության պատվերով, որը անհրաժեշտ բաղադրամասերը բերել է Չինաստանից: Երբ ինքնաթիռն բեռնվել է շնչառական սարքերով, թուրքական մաքսային ծառայությունն այն կանգնեցրել է, իսկ կառավարությունը որոշում է կայացրել այն պահել իր երկրում:

Նշվում է, որ Իսպանիայի ԱԳ նախարարն ու առողջապահության նախարար Սալվադոր Իլյան այս շաբաթ մի քանի անգամ փորձել են հարցը կարգավորել իրենց թուրք պաշտոնակիցների հետ, սակայն ապարդյուն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել