Թուրքիան շարունակում է Հայաստանի շրջափակման քաղաքականությունը. Դա ամենավառ ապացույցն է |lragir.am|
12:45 - 11 ապրիլի, 2020

Թուրքիան շարունակում է Հայաստանի շրջափակման քաղաքականությունը. Դա ամենավառ ապացույցն է |lragir.am|

lragir.am: Հարցազրույց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի հետ։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Պոլսո պատրիարքի հետ հեռախոսազրույցի ժամանակ պատրաստակամություն է հայտնել դեղորայքով աջակցել Հայաստանին: Ինչպե՞ս եք գնահատում նման հայտարարությունը: Ձեր կարծիքով համաճարա՞կն է ստիպել Թուրքիայի նախագահին այլ հայացքով նայել աշխարհին:

Ընդհանուր առմամբ, իհարկե, բարդ իրավիճակներում օգնության առաջարկը կամ նմանատիպ ժեստերը բնականաբար, կարող են դրական դիտարկվել, բայց իրավիճակն այստեղ բավականին այլ է: Թուրքիան ունի նման գործելաոճ՝ բարդ իրավիճակներում փորձել հանդես գալ դրական լույսի ներքո և անել նմանատիպ, իմ կարծիքով բնավ ոչ անկեղծ հայտարարություններ: Մենք հիշում ենք, որ Ցեղասպանության հետ կապված ևս նա ինչ-որ հայտարարություններ, ժեստեր էր անում ընդհանուր ցավի գոյության մասին, բայց իրական գործողությունները լրիվ հակառակի մասին են փաստում:

Թուրքիան շարունակում է ապօրինի, անօրինական ձևով Հայաստանի շրջափակման քաղաքականությունը՝ բազմաթիվ խնդիրներ հարուցելով: Ես կարծում եմ, որ դրանից վառ ապացույց, որ Թուրքիայի իշխանությունները բնավ էլ որևէ մարդասիրական և հումանիտար օգնության միտումներ չունեն Հայաստանի նկատմամբ, դժվար է պատկերացնել: Իսկ այդ հայտարարությամբ ուղղակի փորձում են ստեղծված բարդ իրավիճակի առիթն օգտագործել և փորձել իրենց ներկայացնել դրական լույսի ներքո: Սա ոչ առաջին, ոչ էլ կարծում եմ վերջին դեպքն է Թուրքիայի կողմից:

Դեղորայքով օգնելու և մարդկանց տեղափոխման հետ կապված հայտարարությունները կրկին նույն լույսի ներքո են: Հայտնի են այն բազմաթիվ խնդիրները, որոնց տարիներով մեր քաղաքացիները բախվել են փակ սահմանների պատճառով: Դա շատ խոսուն է և վկայում է Թուրքիայի գործելաոճի և Հայաստանի նկատմամբ վարվող իրական քաղաքականության մասին:

Ընդհանրապես հնարավոր համարո՞ւմ եք կորոնավիրուսի հաղթահարումից հետո հայ-թուրքական հարաբերություններում որոշակի փոփոխություն, որովհետև անընդհատ խոսվում է, որ մենք բոլորովին այլ աշխարհում ենք ապրելու, այլ հարաբերություններ են լինելու:

Հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորման հարցում Թուրքիան շատ անելիք ունի: Ընդհանուր առմամբ, համաշխարհային պատմության մեջ, իհարկե, լինում են դեպքեր, երբ ընդհանուր ռիսկերը, համաճարակները, սպառնալիքները կարող են երկրների հարաբերությունների նորմալացման հիմք դառնալ, բայց տվյալ պարագայում հայ-թուրքական հարաբերությունների համատեսքստում, անկեղծ ասած, ես բնավ նման միտումներ չեմ տեսնում: Առավել ևս Թուրքիայի առկա իշխանությունների պարագայում: Ես դա այս դեպքում անիրատեսական կհամարեի:

Շարունակությունը՝ lragir.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել