ermenihaber.am:  Թուրքիան ստանձնում է Եվրոպայի անվտանգության և համագործակցության խորհրդի (ԵԱՀԿ) Անվտանգության ոլորտում համագործակցության ֆորումի նախագահությունը:

Անվտանգության ոլորտում համագործակցության ֆորումը (Forum for Security Co-operation) ԵԱՀԿ-ի կազմում որոշում կայացնող 4 օրգաններից մեկն է: Մնացյալ երեքն են՝ Գագաթաժողովը, Նախարարների խորհուրդը և Մշտական խորհուրդը:



Նշվում է, որ Թուրքիան նախագահությունը կստանձնի հունվարի 15-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում տեղի ունենալիք հիշյալ ֆորումի նիստի ժամանակ: Նիստին մասնակցելու է Թուրքիայի փոխարտգործնախարար Սեդաթ Օնալը:

ԵԱՀԿ-ի այդ առանցքային կառույցի նախագահությունը Թուրքիան կստանձնի 4 ամսով: