Թուրքիան պետք է հրաժարվի S-400 ներից. Կարո Փայլան |ermenihaber.am|
11:36 - 28 մայիսի, 2019

Թուրքիան պետք է հրաժարվի S-400 ներից. Կարո Փայլան |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի հարցին, որոնք պիտի Անկարային մատակարարվեն այս ամառ։

«S-400-ները 2.5 մլրդ արժողությամբ հրթիռներ են։ Ասում են, որ Թուրքիան այս ՀՕՊ համակարգերից դեռ 10 միավոր էլ գնելու է։ Էրդողանն ասում է, որ լրացուցիչ 25 մլրդ դոլոր է հատկացվելու զենքի գնման համար: Մեծ խնդիր է, որ բոլոր այս միջոցներն ուղղվում են զենքի գնմանը և նախատեսվում պատերազմի համար»,- ասել է Փայլանը և շեշտել, որ Թուրքիան գնալով ավելացնում է ռազմական ծախսերը։

Մասնավորապես, եթե անվտանգության համար կատարված ծախսերը 4 տարի առաջ 50 մլրդ դոլար էին, ապա այժմ հասնում են 150 մլրդ դոլարի։

«Թուրքիան պետք է հրաժարվի S-400 ներից և չեղարկի դրանց վերաբերյալ պայմանագիրը»,- հավելել պատգամավորը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել