tert.am։ Թուրքմենստանի առնվազն 3 քաղաքացի է ձերբակալվել պետության ղեկավար Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի մահվան մասին լուրերի տարածման մեղադրանքով, գրում է թուրքմենական hronikatm.com ընդդիմադիր պորտալը:

Աղբյուրի տվյալներով՝ հուլիսի 25-ից հանրապետության մայրաքաղաք Աշխաբադում և շրջաններում ուժային կառույցները պետության ղեկավարի մահվան կամ վատ առողջության մասին կեղծ լուրեր տարածողների դեմ պայքարի «ուժեղացված ծառայության» են անցել:
«Երկրում իրադրության ապակայունացմանը նպաստող» ասեկոսեների տարածման մեղադրանքով ձերբակալվել են «Թուրքմենտելեկոմ»-ի, ջրային տնտեսության աշխատակիցներ և կոմունալ տնտեսության աշխատակցուհի: