Թուրք-լիբիական հարաբերությունները խիստ լարվել են․ Անկարան սպառնալիքներ է հնչեցրել
05:24 - 01 հուլիսի, 2019

Թուրք-լիբիական հարաբերությունները խիստ լարվել են․ Անկարան սպառնալիքներ է հնչեցրել

shantnews.am:  Թուրք-լիբիական հարաբերությունները սրվել են։ Դեռևս հունիսի 28-ին ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարի Լիբիական ազգային բանակը մեղադրել էր Թուրքիային Տրիպոլիում ցուցաբերվող միջամտության մեջ։ Հունիսի 30-ին տեղի են ունեցել Թուրքիայի քաղաքացիների ձերբակալություններ։

Թուրքիայի ԱԳՆ-ը պաշտոնական հաղորդագրությամբ հայտարարել է, որ Լիբիայի ազգային բանակը ձերբակալել է Թուրքիայի 6 քաղաքացու։

«Լիբիայում Հաֆթարի անօրինական ռազմականացված կազմավորոմների կողմից Թուրքիայի 6 քաղաքացիների ձերբակալությունը բանդիտիզմն է և ծովահենություն։ Մենք ակնկալում ենք, որ մեր քաղաքացիներն անհապաղ ազատ կարձակվեն, հակառակ դեպքում՝ Հաֆթարի ուժերը կդառնան օրինական թիրախներ»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լիբիական ազգային բանակի զինվորականները ստացել են հրաման՝ փակելու երկինքը Տրիպոլի ժամանող թուրքական քաղաքացիական ինքնաթիռների համար և հարձակվելու թուրքական նավերի վրա՝ Լիբիայի ափերին մոտենալուն պես։

Լիբիական ազգային բանակի ուժերն ուրբաթ Տրիպոլիի մերձակայքում անօդաչու սարք էին խոցել, որը պատկանել է կառավարությանը հավատարիմ ազգային համաձայնության ուժերին։ Նշվում է, որ սարքն արտադրված է եղել Թուրքիայում։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել