Թուրք պատգամավորներն առաջարկում են արտակարգ դրություն հայտարարել ու պարետային ժամ մտցնել |ermenihaber.am|
15:14 - 17 մարտի, 2020

Թուրք պատգամավորներն առաջարկում են արտակարգ դրություն հայտարարել ու պարետային ժամ մտցնել |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի խորհրդարանի ազգայնական  «Լավ» կուսակցության պատգամավորներ Այլին Ջեսուրն ու Լուֆթու Թուրքանը երկրում արտակարգ դրություն հաստատելու ու պարետային ժամ (փողոց դուրս գալու արգելք) մտցնելու  կոչեր են արել։ 

Պատգամավորները «Twitter»-ում հրապարակած Թուրքիայի առողջապահության նախարարին հասցեագրված իրենց կոչերում նշել են, որ Իտալիայի օրինակը բոլորի աչքի առաջ է, և Թուրքիայում իրավիճակի վատթարացումը կանխելու նպատակով պետք է կտրուկ միջոցներ կիրառվեն:

Թուրքանն առաջարկել է առանց ուշացնելու պարետային ժամ սահմանել, Ջեսուրն էլ կոչ է արել միաժամանակ 15 օրով արտակարգ դրություն ու պարետային ժամ հայտարարել:

Նշենք, որ մարտի 17-ի տվյալներով՝ Թուրքիայում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 47-ի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել