Թրամփը Կոնգրեսից 2,5 մլրդ դոլար է պահանջել կորոնավիրուսի դեմ պայքարելու համար |tert.am|
09:45 - 25 փետրվարի, 2020

Թրամփը Կոնգրեսից 2,5 մլրդ դոլար է պահանջել կորոնավիրուսի դեմ պայքարելու համար |tert.am|

tert.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը լրացուցիչ 2,5 մլրդ դոլար է պահանջել ԱՄՆ Կոնգրեսից՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար: Այս մասին իր հայտարարության մեջ նշել է Սպիտակ տան վարչաբյուջետային վարչությունը, գրում է The Hill-ը:

«Այսօր վարչակազմը 2,5 մլրդ դոլարի լրացուցիչ ֆինանսավորման ծրագիր է ուղարկում Կոնգրես, որը կարագացնի պատվաստանյութի մշակման գործընթացը, կաջակցի պատրաստմանը և արձագանքմանը, ինչպես նաև անհրաժեշտ նյութերի և սարքավորութմների ձեռքբերմանը»,- պարբերականը մեջբերում է վարչության ներկայացուցչի հայտարարությունը:

Թրամփն, իր հերթին, հայտարարել է, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը վերահսկողության տակ է։

«ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը վերահսկողության տակ է: Մենք կապի մեջ ենք բոլոր երկրների հետ»,-Twitter-ում գրել է ԱՄՆ նախագահը:

Պետության ղեկավարը հավելել է, որ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը ԱՀԿ-ի հետ աշխատում է այդ հարցի շուրջ:

Փետրվարի 24-ի դրությամբ ԱՄՆ ժամանած 14 մարդու մոտ հայտանբերվել է կորոնավիրուս:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել