Թրամփը ամենամեծ խնդիրներից մեկն է Եվրամիության համար. Դոնալդ Տուսկ |news.am|
14:04 - 27 նոյեմբերի, 2019

Թրամփը ամենամեծ խնդիրներից մեկն է Եվրամիության համար. Դոնալդ Տուսկ |news.am|

news.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ամենամեծ խնդիրներից մեկն է Եվրամիության համար, որովհետեւ «աղոթում» է ԵՄ փլուզման համար, ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, տեղեկացնում է Reuters-ը։

 

«Պատմության մեջ առաջին անգամ ի հայտ է եկել ամերիկյան նախագահ, որը բացահայտ դեմ է արտահայտվում միասնական Եվրոպային։ Նա աջակցում է Brexit-ին եւ աղոթում ԵՄ փլուզման համար»,- ասել է Տուսկը գերմանական Die Zeit շաբաթաթերթի հարցազրույցում։ Նրա խոսքով՝ Թրամփը տրամադրված է, որ ԵՄ-ը թուլանա, եւ դա «գուցե, ամենադժվար խնդիրն է» Եվրոպայի համար։

 

Տուսկը՝ Լեհաստանի նախկին վարչապետը, թողնում է Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնը։ Թեեւ այն ժամանակներից, ինչ Թրամփը նախագահ է դարձել, ԵՄ-ի եւ Միացյալ Նահանգների հարաբերությունները դարձել են ավելի լարված, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն փորձել է վերականգնել բարեկամական հարաբերությունները սեպտեմբերին Բրյուսել իր այցելության ընթացքում։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել