Թրամփը խոստացել է Իրաքից գումար բռնագանձել զորքերի դուրսբերման դեպքում |tert.am|
12:59 - 11 հունվարի, 2020

Թրամփը խոստացել է Իրաքից գումար բռնագանձել զորքերի դուրսբերման դեպքում |tert.am|

tert.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ն իրավունք ունի Իրաքից գումար պահանջել այդ երկրից ամերիկյան զորքերի դուրսբերման դեպքում, գրում է USA Today-ը:

Նրա խոսքով՝ փոխհատուցման գումարի մեջ կմտնեն այն միջոցները, որոնք ԱՄՆ-ն ծախսել է բազաների, օդանավակայանների և դեսպանատան կառուցման համար:

Թրամփը նաև նշել է, որ ամերիկյան զորքերը դուրս բերելու կոչերը Իրաքում հնչում են միայն հրապարակայնորեն, իսկ «մասնավոր կարգով» այդ թեման չի շոշափվել:

Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է Վաշինգտոնը մտադիր հասնել փոխհատուցման, Թրամփը հիշեցրել է, որ ԱՄՆ-ում է գտնվում 35 մլրդ դոլար, որն Իրաքը տեղադրել է բանկային հաշվում:

«Կամ կվճարեն, կամ այդ գումարները այդպես էլ կմնան հաշվի վրա»,- հավելել է նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել