Թրամփը հայտարարել է, որ իմպիչմենթի գործընթացը պետք է դադարեցնել |news.am|
06:43 - 16 նոյեմբերի, 2019

Թրամփը հայտարարել է, որ իմպիչմենթի գործընթացը պետք է դադարեցնել |news.am|

news.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իմպիչմենթի գործընթացը պետք է դադարեցվի՝ Burisma ընկերության նկատմամբ հետաքննության ու Կիեւի ռազմական աջակցության միջեւ կապի բացակայության մասին Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Վադիմ Պրիստայկոյի հայտարարության ֆոնին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ Պրիստայկոն հայտարարել է, որ ԵՄ-ում ԱՄՆ դեսպան Գորդոն Սոնլանդն իրեն չի հայտնել նման կապի մասին, եւ որ ինքը նման կապ երբեք չի տեսել:

«Այդ իմպիչմենթը, վհուկների վրա որսը պետք է դադարեցվի՝ հաշվի առնելով երեկ Ուկրաինայի ԱԳՆ-ի եւ նախագահի կողմից արված հայտարարությունները»,-Twitter-ում գրել է Թրամփը:

Ավելի վաղ դեմոկրատները Թրամփի իմպիչմենթի ընթացակարգ են սկսել Թրամփի քաղաքական ընդդիմախոս, նախկին փոխնախագահ Ջո Բայդենի դեմ քննություն անցկացնելու նպատակով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վրա շարունակական ճնշման պատճառով: Ինքը՝ Թրամփը հայտարարում է, որ Ուկրաինայի իշխանություններին կոչ է արել միայն պայքարել կոռուպցիայի դեմ, ինչի լիարժեք իրավունքն ուներ:

Բայդենի որդին աշխատել է ուկրաինական Burisma էներգաընկերության տնօրենների խորհրդում, եւ Թրամփն առաջ է քաշել այն տեսությունը, որ Բայդեն ավագը հասել է Burisma-ի դեմ քննության դադարեցմանը եւ Ուկրաինայի գլխավոր դատախազ Վիկտոր Շոկինի ազատմանը: Դեմոկրատները հայտարարում են, որ փաստերն այս տեսությունը չեն հաստատում, եւ Թրամփին մեղադրում են արտասահմանյան օգնությամբ իր քաղաքական հակառակորդից ազատվելու փորձերի մեջ:

Եթե Ներկայացուցիչների պալատը կողմ քվեարկի իմպիչմենթին, Սենատուն Թրամփի դեմ գործընթաց կսկսվի Գերագույն դատարանի նախագահ Ջոն Ռոբերտսի ղեկավարությամբ: Քվեարկություն կանցկացվի, եւ պաշտոնից Թրամփին հեռացնելու համար կպահանջվի Սենատի 2/3-ի մեծամասնության ձայները։ Այս պահին հանրապետականները չեն պատրաստվում քվեարկել Թրամփին հեռացնելու օգտին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել