Թրամփը հրաժարվել է Մեքսիկայից ներկրվող ապրանքների վրա 5 տոկոս մաքսադրույք սահմանելու որոշումից |azatutyun.am|
10:14 - 08 հունիսի, 2019

Թրամփը հրաժարվել է Մեքսիկայից ներկրվող ապրանքների վրա 5 տոկոս մաքսադրույք սահմանելու որոշումից |azatutyun.am|

azatutyun.am։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է Մեքսիկայից ներկրվող ապրանքների վրա 5 տոկոս մաքսադրույք սահմանելու որոշումից:

Թվիթերում արած գրառումներով Դոնալդ Թրամփը տեղեկացրել է՝ հարևան երկիրը համաձայնել է «կոշտ քայլեր ձեռնարկել դեպի Նահանգներ ներգաղթյալների հոսքը դադարեցնելու համար»:

«Մաքսատուրքերը, որոնք պետք է ուժի մեջ մտնեին երկուշաբթի օրվանից, հետաձգվում են անորոշ ժամանակով», - հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը:

Ավելի ուշ երկու երկրները համատեղ հռչակագիր են հրապարակել, ըստ որի, Մեքսիկան պարտավորվում է «աննախադեպ քայլեր ձեռնարկել՝ ապօրինի ներգաղթը և թրաֆիկինգը կրճատելու ուղղությամբ»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել