Թրամփը մտադիր է ժամանակավորապես դադարեցնել միգրացիան դեպի ԱՄՆ |armenpress.am|
10:54 - 21 ապրիլի, 2020

Թրամփը մտադիր է ժամանակավորապես դադարեցնել միգրացիան դեպի ԱՄՆ |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 21-ին հայտարարել է, որ, կորոնավիրուսով պայմանավորված, մտադիր է ժամանակավորապես դադարեցնել միգրացիան դեպի ԱՄՆ: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Անտեսանելի թշնամու հարձակման ֆոնին, ինչպես նաև մեր քաղաքացիների աշխատանքային տեղերը պահպանելու նպատակով, ես կստորագրեմ հրամանագիր դեպի ԱՄՆ միգրացիան ժամանակավոր դադարեցնելու մասին»,- այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ում:  Այլ մանրամասներ նախագահը չի հաղորդում:

ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 792 հազար 913, մահացածներինը՝ 42 հազար 517:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել