Թրամփը նոր մամուլի քարտուղար է նշանակել. նախագահի պաշտոնավարման 3 տարում նա 4-րդ խոսնակն է |armtimes.com|
23:40 - 08 ապրիլի, 2020

Թրամփը նոր մամուլի քարտուղար է նշանակել. նախագահի պաշտոնավարման 3 տարում նա 4-րդ խոսնակն է |armtimes.com|

armtimes.com: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այսօր Սպիտակ տան նոր մամուլի քարտուղար է նշանակել Քեյլի Մաքենանիին, որը մինչ այդ նրա նախընտրական արշավի խոսնակն էր: Այս մասին հայտնել է ԱՄՆ-ի նախագահի աշխատակազմը:

Նախորդ խոսնակը՝ Սթեֆանի Գրիշեմը, այսուհետ ղեկավարելու է առաջին տիկնոջ՝ Մելանյա Թրամփի աշխատակազմը եւ զբաղվելու է վերջինիս մամուլի խոսնակի աշխատանքով: Սպիտակ տան կայքում նշվում է, որ Մելանյա Թրամփը գոհ է Գրիշեմի վերադարձով, որը նրա աշխատակազմում աշխատում էր մինչեւ 2019 թվականի հունիսի 25-ը:

Սպիտակ տան նոր մամուլի քարտուղարը 31 տարեկան է, դեռ դպրոցական հասակից Մաքենանին Ջորջ Բուշ կրտսերի նախընտարական քարոզչախմբում է եղել: 2017-2019 թվականներին Մաքենանին ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության ազգային կոմիտեի խոսնակն է եղել:

Նա ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի չորրորդ  մամուլի քարտուղարն է՝ 3 նախագահական տարիների ընթացքում: Մինչ Մաքենանին, այդ պաշտոնում աշխատել են Շոն Սփայսերը, Սառա Սանդերսը, Սթեֆանի Գրիշեմը: CNN-ը գրում է, որ Սանդերսի աշխատելու շրջանում մամուլի հետ հարաբերությունները վատթարացել էին, չեղարկցել էին անգամ Սպիտակ տան ամենօրյա ճեպազրույցները: Գրիշեմը նույնպես չէր կազմակերպում ճեպազրույցներ եւ հաշված անգամներ է ելույթ ունեցել հեռուստաընկերություններով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել