Թրամփը ստորագրել է Չինաստանի և Հոնկոնգի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների օրինագծեր |azatutyun.am|
08:48 - 28 նոյեմբերի, 2019

Թրամփը ստորագրել է Չինաստանի և Հոնկոնգի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների օրինագծեր |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է օրինագծեր, որոնք նախատեսում են պատժամիջոցներ Չինաստանի և Հոնկոնգի պաշտոնյաների նկատմամբ, ովքեր պատասխանատու են Հոնկոնգում մարդու իրավունքների խախտումների համար:

Չինաստանի իշխանությունները կոշտ քննադատության են ենթարկել Թրամփի այս որոշումը:

Համաձայն Հոնկոնգում մարդու իրավունքների և ժողովրդավարության պաշտպանության ակտի, ԱՄՆ նախագահի վարչակազմը պետք է պատժամիջոցներ կիրառի Հոնկոնգում բողոքի ակցիաները ճնշող պաշտոնյաների նկատմամբ: Բացի այդ, Պետդեպարտամենտն ամեն տարի ուսումնասիրում է Հոնկոնգի ինքնավարության աստիճանը, և փոփոխությունների դեպքում կարող է վերացնել Միացյալ Նահանգների հետ առևտրի հատուկ պայմանները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել