Թրամփը և Թրյուդոն քննարկել են ուկրաինական ինքնաթիռի կործանումը |shantnews.am|
16:36 - 09 հունվարի, 2020

Թրամփը և Թրյուդոն քննարկել են ուկրաինական ինքնաթիռի կործանումը |shantnews.am|

shantnews.am:  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հեռախոսազրույցում քննարկել են ուկրաինական ինքնաթիռի կործանումը:

Երկու երկրների ղեկավարներն ընդգծել են մանրակրկիտ և օբյեկտիվ հետաքննություն իրականացնելու անհրաժեշտությունը, որպեսզի պարզվի աղետի պատճառը:

Թրամփը և Թրյուդոն նաև մտքեր են փոխանակել Իրաքի իրավիճակի և Իրանի նկատմամբ հետագա գործողությունների վերաբերյալ:

Թրամփը նաև ցավակցել է Իրանում տեղի ունեցած ավիավթարի զոհերի հարազատներին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել