shantnews.am: Տեխասի դատարանն արգելափակել է Մեքսիկայի հետ սահմանին պատի շինարարության նպատակով Պենտագոնի բյուջեից 3․6 մլրդ դոլար օգտագործելու նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի պլանը։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը։

Թերթի փոխանցմամբ՝ դատավոր Դևիդ Բրիոնեսն անօրինական է ճանաչել արտակարգ դրության ռեժիմը, որը հայտարարել էր նախագահը՝ ռազմական բնույթի շինարարության համար նախատեսված միջոցները վերաբաշխելու նպատակով։