Թրամփի վարչակազմը մտադիր Է կրճատել վճարումները ՆԱՏՕ-ի բյուջե |armenpress.am|
06:50 - 28 նոյեմբերի, 2019

Թրամփի վարչակազմը մտադիր Է կրճատել վճարումները ՆԱՏՕ-ի բյուջե |armenpress.am|

armenpress.am։ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր Է կրճատել Հյուսիսատլանտյան դաշինքի բյուջե վճարումների ծավալը: Նոյեմբերի 27-ին այդ մասին հայտնել Է CNN հեռուստաալիքը:

Պենտագոնում եւ ՆԱՏՕ-ում հեռուստաալիքի աղբյուրների խոսքով՝ մինչեւ վերջին ժամանակներս դաշինքի բյուջեի 22 տոկոսը բաժին Էր ընկնում այն միջոցներին, որը տրամադրում Էր Վաշինգտոնը: Թրամփի վարչակազմը մտադիր Է այդ ցուցանիշը նվազեցնել մինչեւ 16 տոկոս: Հեռուստաալիքի գնահատումներով՝ Գերմանիան վճարում Է բյուջեի 14,8 տոկոսը:

Աղբյուրներից մեկը նշել Է, որ ԱՄՆ-ը խնայված միջոցները կուղղորդի Եվրոպայում անվտանգության որլորտի մի շարք ծրագրերի ֆինանսավորմանը: Դրանց թվում են՝ ծրագրերն Ուկրաինայում եւ Վրաստանում: CNN-ի տեղեկություններով՝ դաշինքի մաս կազմող մյուս պետությունները պատրաստ են փոխհատուցել պակասուրդը, որը կառաջանա Միացյալ Նահանգների կողմից տրամադրվող միջոցների կրճատումից հետո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել