Թրամփն այս շաբաթ կհայտարարի Աֆղանստանում ամերիկացի զինվորականների թվի կրճատման մասին. Լինդսի Գրեհեմ |shantnews.am|
13:20 - 17 դեկտեմբերի, 2019

Թրամփն այս շաբաթ կհայտարարի Աֆղանստանում ամերիկացի զինվորականների թվի կրճատման մասին. Լինդսի Գրեհեմ |shantnews.am|

shantnews.am: Ամերիկացի սենատոր Լինդսի Գրեհեմը հաստատել է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն այս շաբաթ կհայտարարի Աֆղանստանում ամերիկացի զինվորականների թվաքանակի կրճատման մասին: Նա նշել է, որ դա կարող է սկսվել մինչև այս տարեվերջ: 

Գրեհեմի խոսքով՝ նախագահ Թրամփը զինվորականների թիվը 12 հազարից կկրճատի մինչև 8600-ի: Միևնույն ժամանակ, Գրեհեմը հանդես է եկել ամերիկյան զորքերի լրիվ դուրսբերման հայտարարությամբ:

 

Նրա կարծիքով՝ Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումը պետք է հիմնվի «պայմանների» վրա, իսկ թալիբները պետք է հավատարիմ մնան իրենց խոստմանը, որը տվել էին բանակցությունների ընթացքում:

 

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել