azatutyun.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն աջակցում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամ երկրների գագաթնաժողով գումարելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը: Այդ մասին այսօր Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում այդ երկրի ԱԳ նախարար Պեկկա Հաավիստոյի հետ համատեղ ասուլիսում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հնգյակի գագաթնաժովովի նախաձեռնությամբ Պուտինը հանդես է եկել հունվարի 23-ին Երուսաղեմում՝ Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված հավաքում, նախաձեռնությանը դրական են արձագանքել Ֆրանսիայի և Չինաստանի նախագահներ Էմանյուել Մակրոնը և Սի Ծինպինը, վերջերս իր աջակցության մասին է հայտնել նաև նախագահ Թրամփը»,- ասել է Սերգեյ Լավրովը:

ԱՄՆ վարչակազմի մի բարձրաստիճան ներկայացուցիչ ասել է, որ Թրամփը ցանկանում է Ռուսաստանի, Ֆրանսիայի, Բրիտանիայի և Չինաստանի ղեկավարների հետ քննարկել սպառազինությունների կրճատման հարցը: