Թրամփն ու Թրյուդոն Վաշինգտոնում կքննարկեն նոր առևտրային պայմանագրի վավերացման հարցը. Bloomberg |tert.am|
06:37 - 13 հունիսի, 2019

Թրամփն ու Թրյուդոն Վաշինգտոնում կքննարկեն նոր առևտրային պայմանագրի վավերացման հարցը. Bloomberg |tert.am|

tert.am: Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հունիսի 20-ին Վաշինգտոնում հանդիպում կունենա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Ինչպես հաղորդում է Bloomberg գործակալությունը, նրանք կքննարկեն հյուսիսամերիկյան նոր առևտրային պայմանագրի վավերացման հարցը:

Գործակալության աղբյուրների համաձայն՝ հանդիպման հիմնական թեման առևտուրը կլինի: Ղեկավարները մասնավորապես կքննարկեն Վաշինգտոնի ու Պեկինի միջև առևտրային վեճերը, ինչպես նաև ԱՄՆ-ի իշխանությունների կողմից երկիր ներկրվող ուրանի համար մաքսատուրքերի սահմանման հնարավորությունը:

Սպիտակ տունը դեռևս պաշտոնապես չի հաստատել Թրամփի և Թրյուդոյի սպասվելիք հանդիպման մասին տեղեկությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել