Ի՞նչ փուլում է հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը․ ԱԺ-ում Անցումային արդարադատության վերաբերյալ խորհրդարանական լսումներ են
07:36 - 24 մայիսի, 2019

Ի՞նչ փուլում է հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը․ ԱԺ-ում Անցումային արդարադատության վերաբերյալ խորհրդարանական լսումներ են

Ազգային ժողովի նիստերի դահլիճում մեկնարկած «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումների ժամանակ հարց հնչեց, թե հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը ի՞նչ փուլում է, արդյո՞ք արդեն ձևավորվել է, ինչպե՞ս է աշխատելու և ի՞նչ փուլում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի նախագիծը ու ե՞րբ կներկայացվի ԱԺ։

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանը հարցին պատասխանեց, ասելով, որ հակակոռուպցիոն մարմինը դեռևս գտնվում է քննարկման փուլում և վերջնական պատասխան որևէ մեկը տալ չի կարող։ Նա ասաց, որ քննարկման փուլում է նաև հակակոռուպցիոն ռազմավարության մշակումը։

Շարունակելով պատասխանել հարցերին՝ Աննա Վարդապետյանն ասաց․ 

«Ինչ վերաբերում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքի նախագծին, ապա այն այս պահին ուղարկվել է փորձաքննություն միջազգային մեր գործընկերներին՝ համապատասխանելու միջազգային սահմանված չափանիշներին։

Վերադարձվելուց հետո միջաշխատանքային խմբում քննարկումներ կլինեն և օրինագիծը կդրվի շրջանառության։ Ժամկետներ կդժվարանամ ասել, միջազգային փորձաքննություն իրականացնող մեր գործընկերներից խնդրել ենք հնարավարինս սեղմ ժամկետներում մեզ պատասխանել։ Սակայն կցանկանայի մի բան նշել, խնդրում եմ այս օրենքը չդիտարկել որպես անցումային արդարադատության գործիք։

Օրենքը ընդունելու պարտականություն ՀՀ ուներ շատ ավելի վաղ, քան հիմա է՝ հանդիսանալով Վարշավայի կոնվենցիան վաներացրած պետություն և ուներ պարտավորություն պայքարելու ապօրինի ձեռք բերված գույքի դեմ։ Ուստի խնդրում եմ սա անցումային արդարադատության սահմաններում չքննարկել»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել