tert.am։ Էլեկտրամեքենաների արտադրությամբ զբաղվող Tesla ընկերության տնօրեն Իլոն Մասկը բաժնետերերի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է սուզանավ-մեքենա ստեղծելու մասին, գրում է Esquire-ը:
Հանդիպման մասնակիցներից մեկը նրան համանման ավտոմեքենա ստեղծելու հնարավորության վերաբերյալ հարց է տվել, ինչը Tesla-ի ղեկավարը զբարճալի է անվանել և հավելել, որ ընկերության ինժեներներն իսկապես ստորջրյա նավի տեսքով մեքենա են նախագծել:
Մասկը հավելել է, որ այդպիսի մեքենաների գնորդները քիչ կլինեն, սակայն դրա «իսկական երկրպագուները» կլինեն: Նա չի բացառել մեկ ցուցանմուշի արտադրության հնարավորությունը:
comment.count (0)