«Իմ քայլի» պատգամավորները նորավարտ ուսանողներին առաջարկում են անվճար աշխատել՝ փորձ ձեռք բերելու համար |news.am|
17:04 - 05 հուլիսի, 2019

«Իմ քայլի» պատգամավորները նորավարտ ուսանողներին առաջարկում են անվճար աշխատել՝ փորձ ձեռք բերելու համար |news.am|

news.am։ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վիկտոր Ենգիբարյանը եւ Հովհաննես Հովհաննիսյանը առաջարկում են լրացում կատարել ՀՀ աշխատանքային օրենսգրքում, համաձայն որի բազմաթիվ նորավարտ ուսանողներ, ինչպես նաեւ այն անձինք, ովքեր ավարտելուց հետո 3 տարվա ընթացքում չեն կարողացել ձեռք բերել մասնագիտական աշխատանքային ստաժ, կարող են դիմել ոչ պետական հատվածի մասնագիտական կառույցներ եւ գրանցվելով որպես փորձնակ ձեռք բերել մասնաիտական աշխատանքային ստաժ: Այս պարագայում գրանցող կազամակերպությունը կարող է անվճար հիմունքներով գրանցել դիմող փորձնակին եւ ներգրավել նրան իր մասնագիտական գործունեության աշխատանքներում:

«Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի ՀՕ-124-Ն աշխատանքային օրենսգրքի 20-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել նոր 2.1-րդ կետ․

«2.1) Այլ ժամանակահատված կարող է համարվել նաեւ բարձրագույն ուսումնական հաստատության կողմից տրված որակավորման մասին վկայականում (դիպլոմում) նշված մասնագիտությանը համապատասխան բակալավրիատի ծրագիրն ավարտելուց հետո երեք տարվա ընթացքում մասնագիտական աշխատանքային ստաժ ձեռք բերելու նպատակով ոչ պետական հատվածում անձի (փորձնակի) կատարած աշխատանքը (գրանցաված ժամանակահատվածը): Ընդ որում ոչ պետական հատվածի տվյալ կազմակերպությունը իր յուրաքանչյուր տասը հիմնական աշխատակցի հաշվարկով կարող է ներգրավել մեկ չվճարվող փորձնակ»,–առաջարկում են պատգամավորները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել