«Իմ քայլում» քննարկվել է լրագրողների աղբյուրները բացահայտելու նպատակով ԱԱԾ-ին դիմելու, ինչպես նաեւ լրագրողների մուտքը 334 դահլիճ սահմանափակելու հարցը |factor.am|
05:45 - 28 մայիսի, 2019

«Իմ քայլում» քննարկվել է լրագրողների աղբյուրները բացահայտելու նպատակով ԱԱԾ-ին դիմելու, ինչպես նաեւ լրագրողների մուտքը 334 դահլիճ սահմանափակելու հարցը |factor.am|

Ազգային ժողովի իշխող «Իմ քայլը» խմբակցությունում նախօրեին թեժ քննարկում է եղել խմբակցության նիստերից արտահոսքերի թեմայի շուրջ։ Քննարկման ընթացքում պատգամավորները լրագրողների աղբյուրները բացահայտելու հետաքրքիր տարբերակներ են առաջարկել:

Մասնավորապես, Ալեքսանդր Ավետիսյանը նշել է, որ այս հարցով պետք է դիմել ԱԱԾ եւ պարզել, թե ով է «սլիվ» անողը: Ալեքսանդր Ավետիսյանը նախ նշեց, որ ԱԱԾ-ն ավելի կարեւոր գործերով պետք է զբաղվի, ապա ավելացրեց՝ արտահոսքի թեման հաճախ նաեւ ուռճացված է: Այնուհետ, շարունակելով ԱԱԾ-ին դիմելու իր առաջարկության թեման, պարոն Ավետիսյանն ասաց, որ դա հրապարակավ արված հայտարարություն չի եղել, գործընկերների հետ նեղ շրջանակում է քննարկվել:

«Նեղ շրջանակներում, քննարկումների ժամանակ արտահայտած կլինեմ նման միտք, բայց հրապարակային նման բան չի եղել: Ես չեմ մեկնաբանում այն խոսակցությունները, որոնք հնչում են նեղ գործընկերային շրջապատում: Դրանք պաշտոնական տեսք չեն ունեցել: Տարբեր հարցեր կարող են քննարկվել, որոնք հնչում են գործընկերային շրջանակում»,- ասաց նա եւ ընգծեց, որ այս պահին անհրաժեշտություն չկա, որպեսզի ԱԱԾ-ն զբաղվի այս հարցով:

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունում քննարկվել է նաեւ խորհրդարանում լրագրողների տեղաշարժը սահմանափակելու հարցը: Մասնավորապես, Ալեքսանդր Ավետիսյանն անձնական կարծիք ունի, որ լրագրողները պետք է Ազգային ժողովի 334 համարի դահլիճի միջանցքում չսպասեն, մինչ կավարտվի իրենց փակ նիստը։

Շարունակությունը՝ factor.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել