Ինձ զարմացնում է ոստիկանապետի հայտարարությունը, թե դատարանների մուտքերը արգելափակելու ակցիան ինքնաբուխ է. Նաիրա Զոհրաբյան |tert.am|
06:02 - 24 մայիսի, 2019

Ինձ զարմացնում է ոստիկանապետի հայտարարությունը, թե դատարանների մուտքերը արգելափակելու ակցիան ինքնաբուխ է. Նաիրա Զոհրաբյան |tert.am|

tert.am։ Ինձ զարմացնում է ոստիկանապետի հայտարարությունը, թե դատարանների մուտքերն ու ելքերը արգելափակելու ակցիան ինքնաբուխ էր, որովհետև դրանից 1 օր առաջ վարչապետը կոչ էր արել առավոտյան 8:30 սկսել գործողությունները: Այս մասին ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Եթե սա ինքնաբուխ է, ուրեմն կոչով արված ակցիան ինքնաբուխ ակցիա է և պետք է «Երթերի մասին օրենքում» համապատասխան փոփոխություն արվի, որ եթե նախապես հայտարարվում է ակցիայի ժամի մասին, տեղի մասին, այն, ըստ ճաշակի, ըստ քաղաքական նպատակահարմարության կարելի է համարել ինքնաբուխ»,- նշեց Ն. Զոհրաբյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել