Ինձ թվում է, որ չափից ավելի մեծ ուշադրություն են կենտրոնացնում ինձ վրա․ Նիկոլ Փաշինյան |lragir.am|
17:26 - 19 ապրիլի, 2019

Ինձ թվում է, որ չափից ավելի մեծ ուշադրություն են կենտրոնացնում ինձ վրա․ Նիկոլ Փաշինյան |lragir.am|

lragir.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում պատասխանել է օգտատերերից մեկի հարցին, ով պնդում է, որ կառավարությունը միայն Փաշինյանն է աշխատում և որքան է պատրաստվում մյուսների փոխարեն աշխատել: Հարցը ավելի քան 3100 հավանում էր ստացել Ֆեյսբուքում:

«Ես մտածում եմ, որ ես որպես վարչապետ, քաղաքական գործիչ, մարդ չափից ավելի մեծ ուշադրություն եմ կենտրոնացնում ինձ վրա և մյուսների արած աշխատանքը չի երևում: Երբեմն ինձ թվում է, որ մամուլն ու սոցիալական ցանցերը չափից ավելի մեծ ուշադրություն են դարձնում ինձ վրա, այդ պատճառով չեն նկատում կառավարության բազմաթիվ անդամների աշխատանքը: Այն արդյունքները, որ այսօր ունենք, թիմային աշխատանքի արդյունք է», – ասել է Փաշինյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել