Ինչո՞ւ եք հիմնարար սահմանադրական փոփոխությունները թողած գումար ծախսում  հանրաքվե կազմակերպելու վրա․ Հրանտ Այվազյան
10:51 - 06 փետրվարի, 2020

Ինչո՞ւ եք հիմնարար սահմանադրական փոփոխությունները թողած գումար ծախսում հանրաքվե կազմակերպելու վրա․ Հրանտ Այվազյան

Այսօր Ազգային ժողովում քննարկվում է Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարեցնելու վերաբերյալ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների նախագիծը։ Քննարկման հիմնական զեկուցողն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետական-իրավական հարցերով մշտական հանձնաժողովի անդամ Վահագն Հովակիմյանը։ Հիմնական զեկուցողին հարց ուղղեց նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանը․

- Պարո՛ն Հովակիմյան, վարչապետի որոշմամբ նախաձեռնվել էր Սահմանադրական բարեփոխումների հանձնաժոով ձևավորելու գործընթաց, որը պետք է զբաղվեր համալիր և համակարգային փոփոխություններով, այդ թվում՝ դատական համակարգի բարեփոխումներով և ՍԴ-ի դերի հստակեցմամաբ։ Ինչո՞ւ եք առաջ ընկնում վարչապետի նախաձեռնությունից և ինչո՞ւ եք հիմնարար սահմանադրական փոփոխությունները թողած գումար ծախսում  հանրաքվե կազմակերպելու վրա։ Անձնական խնդիրներ են, թե՞։

- Այսօր արդեն նույնիսկ միջազգային կառույցներն են արձանագում, որ ստեղծված է ճգնաժամ, որը վնասում է ՀՀ-ին, և այդ ճգնաժամը օր առաջ պետք է լուծվի։ Ձեր մատնանշած ՍԴ բարեփոխումները մեծ բարեփոխումներ են լինելու և բավականին ժամանակատար են լինելու։ Եթե մենք այսօր ձեռքներս ծալած նստենք, այն կլինի մեր կողմից անգործություն։ Այսինքն տեսնել, որ ՀՀ-ն հարվածներ է ստանում, վնասներ է կրում և թույլ տալ, որ այդպես մնա, հապաղել, սպասել՝ անթույլատրելի է։

Ես չգիտեմ, թե Դուք ինչպես կվերաբերվեք նման մոտեցմանը, բայց ես մտծում եմ, որ մենք իրավունք չունենք թույլ տալ, որպեսզի մի քանի, այսպես ասենք, անձիք ուղղակի իրենց ձեռքի տակ եղած միջոցներով անընդհատ վնասներ հասցնեն ՀՀ-ին։

Ժողովրդի իշխանության համար պետք է ծախսվի ժողովրդի փողը։ Ավելի արդյունավետ ծախս, քան հանուն ժողովրդի իշխանության իրացման ծախսն է, չեք կարող մատնանշել։ Այն ամենարդյունավետ ծախսն է։

- Փաստորեն ամեն հոդվածի համար հանրաքվե անե՞նք, ըստ Ձեզ, և դատական համակարգի փորեփոխումները Ձեզ համար ավելի քիչ կարևոր ե՞ն, քան ՍԴ կոնկրետ անդամների հետ անձնական հաշիվները։ Ամեն հոդվածի համար պետք է հանրաքվե իրականցնե՞նք, եթե դա հրատապ է։

- Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ դուք ուղղակի անտեսեցիք իմ պատասխանը։ Ես ասում եմ՝ ստեղծված է ճգնաժամ, որը պետք է լուծվի։ Ես նույն հանգստությամբ չեմ վերաբերվում հարցին, դա է մեր տարբերությունը։ Դուք դրան վերաբերվում եք, որպես բանկանոն ընթացք։ Ձեր իրավունքն է։ Բայց մենք կարող ենք չէ՞ Ձեր հանդարտությունը չունենալ ճգնաժամերի վերաբերյալ, և թույլ տալ, որ երկիրը վնասվի, այլ հնարավորինս շուտ հանգուցալուծել այդ ճգնաժամը։ Այն մարդիկ, ովքեր ունեն այդ հնարավորությունը զրկվեն դրանից, քանի որ դրա պատասխանատվությունը կրում ենք, որպես քաղաքական մեծամասնություն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել