Ինչպե՞ս կարող են մարդիկ օկուպացնել այն տարածքը, որտեղ իրենք դարերով ապրել են. Փաշինյանի պատասխանը՝ ադրբեջանցի լրագրողին |armenpress.am|
06:50 - 08 հունիսի, 2019

Ինչպե՞ս կարող են մարդիկ օկուպացնել այն տարածքը, որտեղ իրենք դարերով ապրել են. Փաշինյանի պատասխանը՝ ադրբեջանցի լրագրողին |armenpress.am|

armenpress.am։ Սանկտ Պետերբուրգում կազմակերպված մամուլի ասուլիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց նաև ադրբեջանցի լրագրողի հարցերին։ ՀՀ վարչապետին ուղղված հարցերից մեկում, որը վերաբերում էր ԼՂ հակամարտությանն, ադրբեջանցի լրագրողն օգտագործեց ադրբեջանական քարոզչության համար արդեն սովորական՝ «օկուպացված տարածքներ» արտահայտությունը։ Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց.

«Ինչպե՞ս կարելի է օկուպացնել ինչ-որ տարածք այն մարդկանց կողմից, ովքեր այնտեղ ծնվել են, ում պապերն ու պապերի պապերն են այդտեղ ծնվել են ու ապրել։ Ինչպե՞ս կարելի է այդ տարածքն օկուպացնել։ Տարածք, որտեղ այս մարդիկ սերնդեսերունդ, դարերով ապրել են. ինչպե՞ս կարելի է դա ընդհանրապես պատկերացնել»։

Փաշինյանը շեշտեց, որ ԼՂ հակամարտության սկսվելուց ի վեր Հայաստանը հայտարարել է, որ երաշխավորում է Արցախի անվտանգությունը։ «Եթե այդ անվտանգության երաշխիքը չտրվեր, ապա, դժբախտաբար, որևէ այլ երաշխիք Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներին չէր տրվի»,- հավելեց վարչապետը։

ՀՀ վարչապետը ադրբեջանցի լրագրողին հայտնեց, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստ են արցախա-ադրբեջանական շփման գծում ներդնել միջադեպերի հետաքննության մեխանիզմ։

«Որպեսզի խուսափենք վեճերից, թե ով, որտեղ և երբ է կրակել, անհրաժեշտ է քննարկել այն համաձայնությունները, որ ձեռք էին բերվել դեռ 2016 թ-ին Վիեննայում: Խոսքը վերաբերվում է հետաքննությունների մեխանիզմի ստեղծմանը հակամարտության գոտում»,- հավելեց Փաշինյանը:



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել