aysor.am: ՀՀ վարչապետի կին Աննա Հակոբյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ մամուլի հրապարակումներին, որոնց համաձայն՝ Աշոտ Փաշինյանը Արցախից տեղափոխել է Սովետաշեն՝ պարտադիր զինվորական ծառայությունը Երևանում շարունակելու:

«Աշոտը իր մյուս զինվոր ընկերների հետ միասին եկել է համապատասխան զորամասում դասընթացների, վերապատրաստման: Ժամանակավոր է և վերադառնալու է: Չգիտեմ որևէ ինֆորմացիա, որ վիճակը լարված է:

Աշոտի՝ Երևան գալը դրա հետ ոչ մի կապ չունի, ինչպես ծառայում է Լեռնայի Ղարաբաղում, այդպես էլ շարունակելու է ծառայել», - պատասխանելով հարցին, թե արդյոք իրավիճակը սահմանում լարված է, այդ իսկ պատճառով իրենց որդին տեղափոխվել է Երևան, ասաց Աննա Հակոբյանը:

Նա ընդգծեց, որ Աշոտ Փաշինյանը ծառայում է այնպես, ինչպես ցանկացած զինվոր:
Հարցին՝ արդյոք Երևանում եղած ժամանակ Աշոտ Փաշինյանը մնացել է ծնողների տանը, Հակոբյանը պատասխանեց.

«Ունեցել է օրենքով սահմանված կարգով արձակուրդ և մեկ օր եղել է տանը»: