Ինչպես կզարգացնեն բուհը ընտրվելու դեպքում. ԵՊՀ ռեկտորի թեկնածուները խոսում են ծրագրերի մասին |armtimes.com|
17:19 - 10 մարտի, 2020

Ինչպես կզարգացնեն բուհը ընտրվելու դեպքում. ԵՊՀ ռեկտորի թեկնածուները խոսում են ծրագրերի մասին |armtimes.com|

armtimes.com: Երեւանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնի հավակնորդները բուհի զարգացման տարբեր ծրագրեր ունեն, բայց նպատակը մեկն է՝ Մայր բուհը դարձնել Հայաստանում լավագույնը, որը կմրցի աշխարհի տարբեր համալսարանների հետ: 

Թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար դիմել են ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ Վահե Հովհաննիսյանը, Արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանը, ԵՊՀ Ֆարմացիայի ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը եւ Արցախի պետական համալսարանի նախկին ռեկտոր Պավել Գեւորգյանը, որը եղել է նաեւ Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտորը:

Իրենց ծրագրերի մասին խոսեցին թեկնածուներից չորսը։ Պավել Գեւորգյանի հետ կապ հաստատելչհաջողվեց:

«Կարեւոր է այն միջավայրի ստեղծումը, որտեղից դուրս կգա համալսարանական մտավորական՝ իր ուրույն աշխարհայացքով». Ռուբեն Մելքոնյան

Արեւելագիտության ֆակուլտետի դեկանի կարծիքով՝ այսօր բուհում առկա են տարբեր խնդիրներ, սակայն իր առաջարկելիք զարգացման ծրագրում առանձնացրած կետերն առաջին հերթին վերաբերում են կրթական ծրագրերին՝ աշխատաշուկա-բուհ հարաբերություններին, հակակոռուպցիոն գործուն մեխանիզմների ներդրմանը, արդի կրթական գործընթացներին համահունչ լինելուն, ենթակառուցվածքներից մինչեւ դասավանդման մեթոդների թարմացման գործընթացներին:

Ռուբեն Մելքոնյանը կարեւորեց ուսանողների դերի բարձրացումը, նրանց համար առավել հեշտ կրթական միջավայր ստեղծելը, ճկուն զեղչերի համակարգի ներդրումը: Լավ օրինակ համարեց այն ծրագիրը, երբ ուսանողը վարձը կարող է վճարել բուհում որոշակի աշխատանք կատարելով:

Նա անհրաժեշտ համարեց բարելավել բարոյահոգեբանական մթնոլորտը, որը ենթադրում է ազատ խոսք, մտքի առողջ բանավեճ, այն միջավայրը, որտեղից դուրս կգա համալսարանական մտավորական՝ իր ուրույն աշխարհայացքով:

Մելքոնյանի կարծիքով՝ մրցույթը կանցնի նորմալ, առողջ մրցակցությամբ:

«Համալսարանի կենտրոնում պետք է լինեն կրթական ծրագրերը». Վահե Հովհաննիսյան

Նույն բուհի Իրավագիտության ֆակուլտետի Քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչը մրցույթին ներկայացվելիք իր ծրագիրն անվանում է 10 տեսլական, 40 խնդիր եւ 202 գործողությունների ծրագիր:

Ինչպես մանրամասնեց, այն հիմնված է համալսարանի ինստիտուցիոնալ հավատարմագրման չափանիշների վրա: Հիմքում ընկած են 10 չափանիշներ, դրանց ապահովման 10 տեսլականներ, իրականացման 40 խնդիրներ ու դրանց լուծման 202 գործողություններ, որոնց կատարման արդյունքում, ըստ նրա, կարող ենք ունենալ դասական հետազոտական, առաջադեմ, պահանջարկ ունեցող կրթական ծրագրերով բուհ:

Վահե Հովհաննիսյանը, խոսելով առկա խնդիրների մասին, նշեց, որ չի կարելի դրանք առանձնացնել, քանի որ գտնվում են օրգանական կապի մեջ, եւ լուծումը պետք է լինի համակարգային:

Նա կարծիքով՝  կենտրոնում պետք է լինեն կրթական ծրագրերը, իսկ ներկայիս կառուցվածքը մրցունակ չէ՝ արդյունավետ ծրագրեր իրականացնելու համար: Ըստ այդմ՝ կրթական ծրագրերի, գործատու-շուկա կապի տեսանկյունից ամբողջ տրամաբանությունը պետք է փոխել: Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ մրցույթում կգնահատվի ծրագիրը, նաեւ ուշադրություն կդարձվի՝ արդյոք տվյալ սուբյեկտը կարո՞ղ է այն իրականացնել:

«Համալսարանը պետք է լինի Մայր բուհ ոչ միայն բառերով, այլեւ ամեն ինչով». Վահրամ Դումանյան

Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանն իրեն ԵՊՀ-ի հնաբնակներից է համարում ու նշում, որ այնտեղ տեւական ժամանակ մթնոլորտը, մեղմ ասած, լավագույնը չէ, լարում կա, ինչի արդյունքում բուհն է հյուծվում, պետք է այն առողջացնել: Մեզ հետ զրույցում նա խոսեց նախկին բացասական երեւույթների, սխալներին գնահատական տալու անհրաժեշտության մասին, որպեսզի հետագայում դրանք չկրկնվեն:

Դումանյանի կարծիքով՝ Համալսարանը պետք է լինի անկաշկանդ եւ շատ հարցերում իր տեսակետն արտահայտի, այլ կերպ ասած՝ այնտեղ երբեք չպետք է ճնշվի ազատ խոսքը:

«Համալսարանը պետք է լինի Մայր բուհ ոչ միայն բառերով, այլեւ ամենի ինչով»,- նշեց նա՝ հավելելով, որ այն կտրուկ պետք է տարբերվի այլ բուհերից, լինի առաջատար: Այդ պատճառով պետք է նման խնդիր դնել եւ այնպես անել, որ միջազգային հանրության մեջ հաստատությունը նույնպես լինի ճանաչված:

Դեկանը կարեւորեց նուրբ ռեֆորմների միջոցով մտածողություն փոխվելը: Նա նաեւ հարկ է համարում, որ ձեւավորվի նոր որակի կառավարման համակարգ, քանի որ այսօրվանը ժառանգել ենք Խորհրդային Միությունից, եւ այն չի համապատասխանում ժամանակակից ստանդարտներին: Դումանյանի խոսքով՝ հին մոդելով՝ ադմինիստրատիվ, հրամայական ավելին հնարավոր չէ անել, ինչ այսօր առկա է:

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել