Իջևանում կատարված բռնությունն անընդունելի է․ Գայանե Աբրահամյան
05:43 - 18 հուլիսի, 2019

Իջևանում կատարված բռնությունն անընդունելի է․ Գայանե Աբրահամյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Իջևանում կատարված բռնությունն անընդունելի է, և այս ամենը հրահրում են նրանք ովքեր նախկինում անտառը հոշոտելով հարստացել են, հացի փող վաստակող մարդկանց էլ սովորեցրել, որ կաշառքով երկի'րն էլ, անտառնե'րն էլ, Սևա'նն էլ կարող են ծախել ու հոշոտել։ 

«Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավորներ Sipan Pashinyan և Hakob Simidyan -ը, նախարարներ Սուրեն Պապիկյանն ու Էրիկ Գրիգորյանը, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, Ոստինանապետ Վալերիյ Օսիպյանը վաղուց տեղում են, խնդիրները կլուծվեն, բայց կարևորը պետք է վերջապես հասկանալ և ընդունել, որ բռնությունը որպես հարցեր բարձրացնելու և լուծում պահանջելու մեթոդ անընդունելի է և պետք է բացառել մեր հարաբերությունների բոլոր մակարդակներում:

Հավելում. Իջևանում տեղի ունեցած բախումների հետևանքով Իջևանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 13 անձ։ Տուժողներն անցում են անհրաժեշտ ծավալով հետազոտություններ։

Վնասվածքները հիմնականում քերծվածքների կամ թեթև սալջարդերի տեսքով են։ Վերջիններս գտնվում են բժիշկների հսկողության տակ, մի մասը կրկնակի հետազոտությունից հետո դուրս կգրվի։ ԱՆ»

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել